շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջը

Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջը

Կառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ:

Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով:

Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չեն հիմնանորոգվել, իսկ քոլեջի մասնաշենքում ներկա պահին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջին նախատեսված է տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

  • Կիսվել: