ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը. ԱՆ

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը. ԱՆ

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը, գրում է Առողջապահության նախարարույունը։

Կարելի է

Երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին

Ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ձեր ննջասենյակում, բայց` իր մահճակալում

Երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական:

Չի կարելի

Երեխային քնեցնել փորի վրա

Քնեցնել փափուկ ներքնակի վրա

Այլ մարդկանց հետ նույն մահճակալում քնեցնել

Սենյակում շատ տաք ջերմաստիճան լինի

Տանը քնեցնելիս ծածկել երեխայի գլուխը. ցանկալի է, որ նա քնի քնապարկում

Մահճակալի մեջ այլ իրեր (արջուկներ, բարձեր, փափուկ առարկաներ) դնել և անկողինը թողնել առանց հարդարելու

ծխել երեխայի մոտ:

  • Կիսվել: