Կպարզեցվեն փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացների փոխկապակցվածության իրավական կարգավորման համար:
Ըստ այդմ՝ նախատեսվում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու փոխարեն տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի մարումը կատարել մինչև ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների համար։
Արդյունքում՝ նախատեսվում է պարզեցնել փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացները։