հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Կոտայքում «Volkswagen»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավnր

Կոտայքում «Volkswagen»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավnր

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ դեպի Զովունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyancom–ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: