երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Կորոնավիրուսով վարակվածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. վստահեցնում է Թորոսյանը

Կորոնավիրուսով վարակվածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. վստահեցնում է Թորոսյանը

Գործադիրի այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակման 115 հաստատված դեպք, բոլորի վիճակը բավարար է:

Նրա խոսքով՝  38 աստիճան ջերմությունից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող չկա, իսկ 37-ից բարձր ջերմություն ունեն 34 հոգի:

Ըստ նախարարի՝  60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը բարձր չի:

«Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, նախարարն ասաց, որ Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել:

«Սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, արդեն 10 հազարի է հասնում,  մահերի թիվը մոտենում է 3 հազարի: Ցավալի է, բայց մահացողների մեծ մասը մեծ տարիքի անձինք են: Համաճաճակը բավականին լայն թափով ամբողջ աշխարհում տարածվում է»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: