Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»: