Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 190-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է 30-ով։ Այսպիսով կա հաստատված 190 դեպք։ Բուժվել է 2 քաղացի։ Տվյալները հրապարակվել են ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հիշեցնենք, որ հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Հայաստանում մարտի 1-ին։ Քաղաքացին առողջացել և դուրս է գրվել։ Երեկ ևս մեկ պացիենտ է դուրս գրվել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն:
Վերջինիս հետ մեկտեղ դուրս է գրվել նաեւ իր մայրը, ում հետ միասին նրանք ապրել են 21 օր նույն սենյակում և չնայած դրան, մայրը չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: