Կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացիներ ունեն ինտենսիվ թերապիայի կարիք․ Արսեն Թորոսյան
Առավոտվա դրությաամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 190 դեպք, որոց մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հիվանդներից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6 հոգի էլ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում՝ թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն թոքերի արհեստական շնչառություն չի արվում»,-ասաց նախարարը և հավելեց, որ 6 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Նա նաև նշեց, որ այս քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցող հիվանդություններ, դրա համար նրանք կարիք ունեն ինտեսիվ թերապիայի։
Ըստ նախարարի՝ թոքաբորբ ունեցող քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս քաղաքացիներին, ապա նախարարն ասաց՝ նրանք հատուկ բուժում չեն ստանում, գտնվում են բժշկական հսկողության տակ։
Մանրամասները՝ տեսնյութում