ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է մոբիլիզացվել. Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է մոբիլիզացվել. Թորոսյան

Հայաստանում մի քանի չծանրաբեռնված հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է: Այս մասին «COVID-19. Համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ արվում է հնարավոր ամեն բան՝ նաեւ երկրի բուժաշխատողներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու ուղղությամբ: «Եթե վիրուսը շարունակի տարածվել, այդ թվում նաեւ` բուժաշխատողների միջոցով, ոչ մի առողջապահական համակարգ չի կարող դիմակայել հարյուր եւ հազարավոր հիվանդների հոսքին»,-նշեց նախարարը:

Թորոսյանն ասաց, որ անհատական պաշտպանությունն ինչ-որ իմաստով նույնիսկ ավելի կարեւոր է, քան թոքերի արհեստական շնչառության սարքերի քանակը վերակենդանացման բաժանմունքներում: Ըստ նրա՝ եթե հարյուրավոր, հազարավոր հիվանդներ լինեն, ոչ մի առողջապահական համակարգ չի կարող դիմանալ դրան»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկիրն այժմ գնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հիվանդանոցների եւ բժիշկների համար, սակայն կան լոգիստիկ խնդիրներ, քանի որ բոլոր սահմաններն այժմ փակ են:

  • Կիսվել: