շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված քաղաքացու հետ. Թորոսյան

Կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված քաղաքացու հետ. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված  քաղաքացու եւ գտնվում էին այսօր Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,– գրել է նա:

 

  • Կիսվել: