Կորոնավիրուսից մահացությունների թիվը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է․ նախարար
Կորոնավիրուսից մահերի թվով Իտալիան կարող է առաջ անցնել անգամ Չինաստանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մահերի կտրուկ աճը սկսվում է 70-75 տարեկանից, միջին տարիքը 79,4 տարեկան է: Նրանց մեծ մասը՝ 72 տոկոսը, տղամարդիկ են»,- ասաց նա։
Ըստ նախարարի տղամարդկանց շրջանում մահացության բարձր թիվը պայմանավորված է կենսաձևով և այլ հիվանդությունների առկայությամբ։ «Եթե զուգահեռներ տանենք այլ նմանատիպ հիվանդությունների հետ, կտեսնենք, որ եթե ունենում ենք մահ սիրտ-թոքային անբավարարությունից, սակայն պացիենտի մոտ լինում է որևէ վիրուս, մահը համարվում է սիրտ-թոքային անբավարարությունից: Իտալիայում մահերի 99,9 տոկոսը հենց այդպիսի մահեր են»-ասաց նախարարը և հավելեց, որ եթե զուգահեռ հիվանդությունները քիչ լինեն, մահերն էլ քիչ կլինեն:
ց