չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են ծխողները. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են ծխողները. Արսեն Թորոսյան

Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող...: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Թորոսյանի խոսքով՝ խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։

՛՛Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա՛՛,-հորդորել է նախարարը:

  • Կիսվել: