շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին աշխատում է «Թումո»-ում․ նա կենտրոն աշխատանքի է գնացել

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին աշխատում է «Թումո»-ում․ նա կենտրոն աշխատանքի է գնացել

Իտալիայից օրերս ժամանած քաղաքացին, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ աշխատում է «Թումո» ստեղծարար կենտրոնում ՝ «Սինոփսիս» գրասենյակում, որպես շինարարության խմբի անդամ։ Այս մասին հայտնեց կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու:

«Մուտք է գործել շենք, սակայն ոչ մի ուղղակի շփում չի ունեցել ոչ դասավանդող անձնակազմի հետ և ոչ էլ երեխաների հետ։ Եվ այն հարկերում, որտեղ ուսումնական պրոցեսն է մուտք չի գործել բացարձակապես։ Դա կապ չունի այս դեպքի հետ, որովհետև մինչև այս դեպքի հայտնի լինելը, մենք քննարկում էինք այն հարցը , որ մեզ մոտ երեխաները շատ են և, միգուցե, հավելյալ ռիսկից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ դաս չունենանք»,- նշեց Զառա Բուդաղյանը։

  • Կիսվել: