Կորոնավիրուսի թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում. Ստեփանյան
Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց կթեստավորեն և կբերեն տուն, սակայն այդպես չէ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ:
Հարցին, թե արդյոք «Շտապ օգնություն» ծառայության բժիշկներից կան ինքնամեկուսացածներ, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չկան:
Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր՝ 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել և այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար:
Ստեփանյանը բոլորին հորդորեց իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում: