Կորոնավիրուսի տարածումը կանխարգելու համար մեր կողմից իրականացվող միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին․ Արսեն Թորոսյան
Մենք Իրանից ժամանած բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ։ Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր կողմից իրականացվող նոր կորոնավիրուսով վարակվածության տարածումը կանխարգելելու հակահամաճարակային միջոցառումները և հաճախ ավելին են, քան երբեմն վկայակոչվող երկրների կողմից արվող միջոցառումները, այդ թվում՝ մեզնից բազմաթիվ անգամ զարգացած և հարուստ»,- շեշտեց նախարարը, և հավելեց, որ թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է։