կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները

Հայաստանում կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են մի շարք միջոցառումներ, իրադարձություններ, մրցույթներ, մի շարք հաստատություններ փոխել են աշխատանքային ռեժիմը:

 «Կենգուրու 2020» մրցույթը, որը նախատեսված էր  մարտի 19-ին, հետաձգվում է:   «Արմենպրես»-ի հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց.«Կրթական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշմամբ  «Կենգուրու» մրցույթը հետաձգվում է: Ժամկետի մասին կհայտարարենք լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով»:

Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, նույնպես փակ կլինի մինչև մարտի 23-ը։  Մշակութային բաժինը կշարունակի իր աշխատանքը օնլայն ռեժիմով։

‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը  ևս անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ Հիմնադրամից հորդորել են քաղաքացիներին դեղերի կամ հետազոտությունների հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատել հիմնադրամի աշխատակիցների հետ հետևյալ տարբերակներով՝ 055 832 263, [email protected]
, Viber +374 55 832 263:

Հետաձգվել են նաև մշակութային միջոցառումներ: Մարտի 27-ին նախատեսված է անցկացնել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, բայց քննարկվում է այն հետաձգելու հարցը: «Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, նմանատիպ միջոցառումները պարտադիր այցելելու համար չեն, ուստի հրատապության առաջին տողում չեն, բայց հարցը քննարկվում է»,-նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Զանգակ» գրատունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնայինը համարելով երեխաների առողջությունը և անվտանգությունը, հայտնել էր, որ մարտի 14-ին կայանալիք «Հայրիկս իմ կողքին» գրքի շնորհանդեսը հետաձգվել է:կորոնավիրուս

  • Կիսվել: