երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կորոնավիրուսի բուժումը կիրականացվի պետության հաշվին․ առողջապահության նախարարի հրամանը

Կորոնավիրուսի բուժումը կիրականացվի պետության հաշվին․ առողջապահության նախարարի հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որով հրամայել է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:  

Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին․ 1) հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ, 2) հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում՝ մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը՝ 150,000 դրամ:   Հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

  • Կիսվել: