Կորած փաստաթղթերի հետ ես կապ չունեմ. ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Կորած փաստաթղթերի հետ ես կապ չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություն կա կորած փաստաթղթերից։
Նշենք, որ այս տարվա օգոստոսին Ազգային պատկերասրահում տեղի ունեցած ասուլիսի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել։
Մեկ այլ հարցին՝ի՞նչ նորություններ կան երեխաների ապօրինի որդեգրման գործից, Արամ Հակոբյանը նշեց, որ ոչինչ չի կարող ասել։
Դիտարկմանը, թե գործը երբ ամբողջությամբ կբացահայտվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Հրապարակում կլինի»։
Դրանից հետո Արամ Հակոբյանն այլ հարցերի չպատասխանեց, մեքենան նստեց և հեռացավ: