երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Կոնդ թաղամասում մասնակի փլուզվել է շինության երկրորդ հարկը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված

Կոնդ թաղամասում մասնակի փլուզվել է շինության երկրորդ հարկը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված

Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

  • Կիսվել: