Կլինի՞ իմ տված հարկերի հաշվին ապահովեք իմ և իմ երեխայի առողջ ապրելու, ընդամենն օդ շնչելու ամենապարզ իրավունքը. քաղաքացին տեսանյութ է հրապարակել
Այն, որ մի քանի օր առաջ հաղորդագրություն էիք ուղարկում, թե իմ վճարած հարկերի հաշվին իբր թե գործ եք արել, օրինակ՝ ասֆալտապատում, մանկապարտեզ ու եսիմ ինչ եք կառուցել, կլինի իմ տված հարկերի հաշվին ապահովեք իմ և իմ երեխայի առողջ ապրելու, ընդամենն օդ շնչելու ամենապարզ իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է լրագրող Աննա Վարդանյանը:
Օգտատերը ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ԱԺ-ի, Երևանի քաղաքապետարանի և պետական այլ մարմինների ֆեյսբուքյան էջերը: