կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Խուճապի մատնվելու որևէ հիմք չկա․ Արմեն Մուրադյան

Խուճապի մատնվելու որևէ հիմք չկա․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը անդարդարձել է ուսումնական հաստատություններում դասերի հետաձգմանը։ Նա նշել է, որ թեև ամբողջ աշխարհում վիճակը մտահոգիչ է, բայց ծանր չէ, և խուճապի մատնվելու որևէ հիմք չկա։

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղը ուսումնական հաստատությունները չեն գործելու, վարչապետը հավելեց նաև, որ հետագա ռազմավարության մասին կտեղեկացնի հետագայում: Խնդրում եմ հիշեք, կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, այո՛, ամբողջ աշխարհում վիճակը մտահոգիչ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա: Եղեք առողջ»,- մասնավորապես, գրել է նա:

  • Կիսվել: