շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկվել 10 հոգի

Խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկվել 10 հոգի

Օգոստոսի 9-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից բաժին բերման են ենթարկել 10 անձանց։ Պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը կրակել է գազային ատրճանակից՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակը և 2 ծալովի դանակ։

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն։

 

  • Կիսվել: