երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերին

«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերին

Բեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են արգելոցից։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել է բեզոարյան այծերի ամենօրյա հաշվառումներ։

Հաշվառումների հիմնական նպատակն էր նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ բեզոարյան այծի պոպուլյացիայի դինամիկան ընձառյուծի ապրելավայրերում։

2002 թվականից WWF Հայաստանը Շրջակամիջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ներառում է ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգը: Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից:

  • Կիսվել: