չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Խոսնակը՝ Աննա Հակոբյանի՝ դիմակ ու ձեռնոցներ չկրելու մասին

Խոսնակը՝ Աննա Հակոբյանի՝ դիմակ ու ձեռնոցներ չկրելու մասին

Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանն առանց դիմակ և ձեռնոցներ կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանել քաղաքացիներին: Այդ կապակցությամբ նրա խոսնակը պարզաբանել է․

«Սիրելի ընկերներ,

Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն։

Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա մեզ մոտ կա ալկոգել և ՀՀ վարչապետի տիկնը ձեռքերն անընդհատ ախտահանում է։

Շնորհակալություն անհանգստության համար։ Առողջ եղեք»։

 

 

 
 
 
 
 

 

  • Կիսվել: