չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes CLS 55»-ը, «ԶԻԼ»-ը և «Mercedes Sprinter»-ը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes CLS 55»-ը, «ԶԻԼ»-ը և «Mercedes Sprinter»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS 55», «ԶԻԼ» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արսեն Մելքոնյանն ու Վարդան Նիկոյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: