հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։

Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։

 

Մանրամասներն` այստեղ:

  • Կիսվել: