շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կառավարությունը հաստատեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

Կառավարությունը հաստատեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը

ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում ընդունեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Նրա խոսքով, հիմա Հայաստանում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում չի իրականացվում, դրա հետ կապված տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահների, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների կողմից արձանագրված դեպքերի հիման վրա:

«Դա հնարավորություն չի տալիս բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը, գնահատել ընտանիքում բռնության օրինաչափությունները»,-ասաց Գեմաֆին Գասպարյանը:

Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման ապահովումն է:

 

  • Կիսվել: