շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կառավարությունը հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց գործերը կարող են Հայաստանից արտահանվել

Կառավարությունը հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց գործերը կարող են Հայաստանից արտահանվել

Կառավարությունն իր այսօրվա ապրիլի 10-ի նիստում հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարող են Հայաստանից արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:

Նախագծով նախատեսվում է հաստատել վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը, որի արդյունքում անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

  • Կիսվել: