Կապանում վերանորոգվել է 170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. Փաշինյան (տեսանյութ)
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։
Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: