հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը

Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը

Կառավարության որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի (պոլիկլինիկաներ, առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր բուժհաստատություններ) և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը և շարունակականությունը, ինչպես նաև վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Ըստ հիմնավորման՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում են առողջապահական և կրթական ոլորտներում վերակառուցման/նոր շենքերի կառուցման, ինչպես նաև ջրամատակարարման աշխատանքները, որոնք ուղղված են Սյունիքի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ դիմակայուն զարգացմանը։

Ծրագիրն իրականացվում է վարկային համաձայնագրի միջոցներով և ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսում է թվով 11 առողջապահական և 2 միջին մասնագիտական քոլեջների կառուցում/վերանորոգում:

 

  • Կիսվել: