շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու։

  • Կիսվել: