Ջրագծերի, գազատար խողովակի, ֆուտբոլի դաշտի կառուցում. Ավինյանը՝ բարեփոխումների մասին (տեսանյութ)
Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում կառուցում և փոխարինում ենք ջրագծերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Նոր Խարբերդում լուծման վերջնափուլում է գազատար խողովակի կառուցումը: Առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ։
Նորագավիթում կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան թաղամասի համար՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։