կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է

Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է

Գիշերը Ջերմուկում և Ներքին հանդում իրավիճակը հանգիստ է եղել, հրադադարից հետո ընդհանուր առմամբ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել են Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը և Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

Ներքին Հանդի ղեկավարը նշեց, որ հրադադարից հետո մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել:

Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

  • Կիսվել: