չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ջերմուկի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ

Ջերմուկի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ

Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ` Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը։
 
Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
 
Շահումյանի, Վ․ Վարդանյանի, Մյասնիկյանի, Մելիք Ադամյանի և Չարենցի փողոցների վերականգման և բարեկարգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 704 մլն դրամ:

  • Կիսվել: