երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Իշխանության նկատմամբ վստահությունը թուլացնում են ոչ թե ֆեյքերը, այլ սխալ քայլերն ու գրաքննության առկայությունը. Դանիել Իոաննիսյան

Իշխանության նկատմամբ վստահությունը թուլացնում են ոչ թե ֆեյքերը, այլ սխալ քայլերն ու գրաքննության առկայությունը. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  անդրադառնալով արտակարգ դրության շրջանակներում լրատվամիջոցների հանդեպ կիրառվող սահմանափակումներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քանի որ «Առավոտ» օրաթերթից 500 հազար դրամ տուգանքի սպառնալիքով պահանջել են հեռացնել նյութն այն մասին, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը թաքցվում են, ես ևս մեկ անգամ տարածում եմ սույն տեղեկությունն այն մասին, որ վստահ եմ, որ Ռուսաստանում և Թուրքիայում Կորոնավիրուսի դեպքերը շատ ավելի շատ են, քան ներկայացվում է:

Ուրիշ ո՞նց բացատրենք հանրային կառավարման փորձ չունեցողներին, որ գրաքննությամբ չես ստիպի, որ մարդիկ քեզ վստահեն: Գրաքննությամբ ճիշտ հակառակ արդյունքը կլինի:

Ֆեյքերն ու սուտ լուրեր տարածողները չեն թուլացնում իշխանության նկատմամբ վստահությունը, այլ հենց իշխանության սխալ քայլերն ու գրաքննության առկայությունը»:

  • Կիսվել: