չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել, տուժած կա

Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել, տուժած կա

Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: