հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար 7 գույք կօտարվի

Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար 7 գույք կօտարվի

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։

Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքները:

Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել 7 միավոր գույք, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Արդյունքում հնարավոր կլինի ամբողջ ծավալով ապահովել Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը՝ նպաստելով շինարարական աշխատանքների անխափան իրագործմանը:

 

  • Կիսվել: