Իրանում ՀՀ դեսպանը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է պատարագին
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մատուցված սուրբ և անմահ Պատարագին:
