Իրանում հազարավոր ուխտավորներ մասնակցել են հայկական Ս. Թադեի վանքի ուխտագնացությանը
Ատրպատականի հայոց թեմի հովանավորութեամբ,16-18 հուլիս 2026 տևած Ս.Թադեոս առաքյալի վանքի եռօրյա ուխտագնացությանը մասնակցեցին մեծ բազմությամբուխտավորներ: Տարիների ավանդությանհամաձայն ուխտագնացությունը վայելում էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությունը, իսկ եռօրյա ուխտագնացությաննախագահողը եւ Ս. Պատարագը մատուցողն ու ներկայ բազմությանհոգևոր պատգամ ուղղողն էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճյանը:
Ուխտագնացությանը ներկա էին Իրանի Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայությանպատգամավոր դոկտ. Արա Շահվերդյանը, Իրանի պետական հյուրեր,իրանահայ թեմերի ներկայացուցիչներ և հազարավոր ուխտավորներ, գրում է parstoday.ir-ը:



