շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իրանում բնակվող, ՀՀ քաղաքացիություն չունեցող հայեր ցանկանում են Հայաստան տեղափոխվել. Զարեհ Սինանյան

Իրանում բնակվող, ՀՀ քաղաքացիություն չունեցող հայեր ցանկանում են Հայաստան տեղափոխվել. Զարեհ Սինանյան

Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար:

Նրա խոսքով՝ պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: 

 «Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- ընդգծեց նա։

Ըստ Զարեհ Սինանյանի, իրենց հիմնականում դիմում են Իրանից:

Նա նաև հայտնեց, որ կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք:

  • Կիսվել: