Իրանական Tasnim-ն անդրադարձել է Իրանից և Հայաստանից Սիրիայի աղետի գոտի մեկնած մեկնած փրկարարական խմբերի աշխատանքին
Իրանական Tasnim-ն անդրադարձել է Իրանից եւ Հայաստանից մեկնած փրկարարական խմբերի աշխատանքին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ նրանք օգնում են երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերի փլատակների տակ հայտնված տուժածներին որոնելու գործում:
Նշվում է, որ փրկարարները գնահատել են իրավիճակը չորս տեղում, իսկ որոնողական աշխատանքները շարունակվել են մեկ վայրում՝ մի քանի հերթափոխով։ Մասնակցում են նաեւ կինոլոգիական խմբեր՝ հատուկ վարժեցված փրկարար շներով։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։
Երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։