շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինձ ձեր ակցիայի մասնակիցը դարձրիք. Հակոբ Արշակյանը խոստացավ ակցիայի մասնակիցներին զբաղվել նրանց խնդրով

Ինձ ձեր ակցիայի մասնակիցը դարձրիք. Հակոբ Արշակյանը խոստացավ ակցիայի մասնակիցներին զբաղվել նրանց խնդրով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քիչ առաջ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ, վերցրեց իրենց դիմումները՝ խոստանալով փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները։ Այդ ընթացքում նրանց մոտեցավ բարձոր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և փորձեց հասկանալ ինչ խնդիր է։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ շուրջ 250 ընտանիք տուժել է 23-ամյա աղջկա պատճառով ու թեև նա նստած է, բայց դատական գործում ոչ մի փոփոխություն չկա:

«Ինձ ձեր ակցիայի մասնակիցը դարձրիք: Հավաքեք, ստորագրեք, ուղարկեք ձեր գրավոր դիմումները։ Որևէ բան եթե կա փոխանցելու, տվեք ինձ ես փոխանցեմ պատկան մարմիններին»,-ասաց նախարարը և խոստացավ, որ խնդրին արձագանք լինելու է:

 

  • Կիսվել: