Ինչ պիտի անի ՌԴ-ից ՀՀ եկած և արտակարգ դրության պատճառով վերադառնալ չկարողացող անձը
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ այն հարցին, թե ում պիտի դիմի քաղաքացին այն դեպքում, երբ եկել է Հայաստան՝ ինչ-որ նպատակով, և հիմա փակ սահմանների պատճաառով չի կարողանում վերադառնալ Ռուսաստան, որտեղ բնակվում է:
Սինանյանն ասաց, որ նման արտակարգ իրավիճակների հետ կապված ստեղծել են պարետի գրասենյակ և այդպիսի բացառիկ դեպքերի համար ճիշտ է հենց այդ գրասենյակին դիմելը: «Համոզված չեմ, թե որքանով կարող են նրանք օգնել: Չեմ ուզում թյուր տպավորություն ստեղծվի, որ դիմելով հարցը կլուծվի: Ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է և խորհուրդ կտամ անպայման դիմել պարետի գրասենյակին»,-նշեց նա: