երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
IMEI կոդերի բազան չի պարունակի հեռախոսների սեփականատերերի մասին անձնական տվյալներ. Երիցյան

IMEI կոդերի բազան չի պարունակի հեռախոսների սեփականատերերի մասին անձնական տվյալներ. Երիցյան

IMEI կոդերի բազան չի պարունակի հեռախոսների սեփականատերերի մասին անձնական տվյալներ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ասաց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով՝ համակարգն ամբողջովին անանձնական է լինելու. կլինի 15 նիշանոց կոդերի աղյուսակ, որոնց կողքին կլինեն միայն հեռախոսի կարգավիճակի մասին նշումներ` օրինական կամ անօրինական:

Երիցյանը նշեց, որ IMEI կոդերը` որպես այդպիսին, վաղուց են օգտագործվում Հայաստանում, պարզապես երկրում գործող երեք բջջային օպերատորներից յուրաքանչյուրը պահում է իր առանձին բազա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: