երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Իմ տղայի ծնունդը մի քանի օր առաջ արել ենք տանը. Հայկ Մարության

Իմ տղայի ծնունդը մի քանի օր առաջ արել ենք տանը. Հայկ Մարության

Իմ տղայի ծնունդը մի քանի օր առաջ արել ենք տանը՝ ընտանեկան միջավայրում: Այս մասին այսօր երևանցիներին ուղղված իր խոսքում ասաց Երևանի քաղաքապետՀայկ Մարությանը:

Նա հորդորեց պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, հոգատար լինել ծերերի նկատմամբ, չամաչել կրել դիմակներ, մեկ ամսով սահմանափակել զանգվածային միջոցառումների իրականացումը, իսկ եթե անպայման կարիք կա որևէ բան նշելու, ապա դա անել ընտանեկան միջավայրում և տանը, ինչպես ինքն իր որդու ծնունդն է նշել մի քանի օր առաջ:

«Երևանի քաղաքապետարանը 24/7ռեժիմով աշխատելու և լինելու է ձեր կողքին»,-վստահեցրեց Մարությանը:

  • Կիսվել: