շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իջևան համայնքի ղեկավարը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին

Իջևան համայնքի ղեկավարը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռումինիայի Գեռլա քաղաքում տեղի ունեցած «Արմենոպոլիս» ամենամյա փառատոնին, հայտնում են Իջևանի համայնքապետարանից: 

Հանդիպումներ են տեղի ունեցել Գեռլայի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետ կապված հարցեր։
Միջոցառումներին մասնակցել է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Ռոզա Սերոբյանը։

Գեռլայի (Gherla) քաղաքապետարանը քաղաքի նախկին` Արմենոպոլիս հայկական անունը գրանցել է որպես ապրանքանիշ Ռումինիայի Գյուտերի եւ ապրանքանիշերի պետական կոմիտեում: Ապրանքանիշի գրանցումը «Արմենոպոլիս» անվան նկատմամբ սեփականության եւ բացառիկ ու օրինական օգտագործման իրավունք է տալիս քաղաքի իշխանություններին:

Գեռլան և Իջևանը հանդիսանում են քույր քաղաքներ։ Քաղաքը 1700թ. հիմնել են պատմական Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերը եւ անվանել Արմենոպոլիս: Այն ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ եւ երկար ժամանակ կառավարվել հայերի կողմից, հայկական օրենքներով: Քաղաքում հայերի թիվը կտրուկ նվազել է առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1989թ. ռումինական հեղափոխությունից հետո Գեռլայում սկսեց զարթոնք ապրել հայկական կյանքը: Այսօր այնտեղ գործում են Տրանսիլվանիայի Հայոց միությունը, մշակույթի տունը, թաղական խորհուրդը:

  • Կիսվել: