հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Իդլիբի փախստական երեխաները մասնակցել են չելենջին․ «Մնա տանը․երանի ես էլ մնալու տեղ ունենայի»

Իդլիբի փախստական երեխաները մասնակցել են չելենջին․ «Մնա տանը․երանի ես էլ մնալու տեղ ունենայի»

Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում ողջ աշխարհում մեկնարկել է «Մնա տանը» չելենջը։Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Սիրիայում արդեն 9-րդ տարին շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձած երեխաները նույնպես միացել են այդ չելենջին։

Մասնավորապես,Սիրիայի Իդլիբ նահանգի երեխաները, որոնք Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ զինված խմբավորումների միջև անընդմեջ շարունակվող բախումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, այժմ ապրում են փախստականների ճամբարներում։

Թեև այդ պայմաններին 5-6 տարեկան երեխաները ստվարաթղթերի վրա անգլերեն գրել են․ «Stay home, i wish i can» («Մնա տանը, երանի ես էլ մնալու տեղ ունենայի»)։ 

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) զեկույցի՝ Սիրիայում 2014-2019թթ․ քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 5000 երեխա։  

  • Կիսվել: