երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
 Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների

Ի գիտություն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան  ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

 

Էլ. Փոստ՝  [email protected]

թեժ գիծ՝ +201207050580

Viber՝ +201207050580

WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: