Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար
Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ դիտարկել է բացված ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
«Անչափ կարևոր է, որ ճանապարհի այս հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է, Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, մեր մարզի համար ևս այն կենսական նշանակություն ունի, թե լոգիստիկ խնդիր է լուծում, թե որպես հնարավորություն ու խթան է դառնալու տնտեսության զարգացման համար»,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը՝ հավաստելով, որ արվում է հնարավորը ճանապարհի մյուս հատվածները ևս շուտ շահագործելու համար։
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի շինաշխատանքներն իրականացրել է «Սինոհիդրո» չինական կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը` «Այառդի» իտալական կազմակերպությունը:
Ըստ ՆԳՆ-ի կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ նորաբաց հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70կմ/ժ է։