երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Հյուսիս-հարավ» ճանապարհին բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

«Հյուսիս-հարավ» ճանապարհին բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հյուսիս-hարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ե․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ իսկ Գ․ Գ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

  • Կիսվել: